Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Գևորգ Սահակի Առաքելյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի 03-049-0125-0003 ծածկագիրը կրող /վկայական 09102023-03-0064/ գյուղատնտեսական նշանակության 0.4221հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
2. 03-049-0125-0004 ծածկագիրը կրող /վկայական 29052024-03-0087/ գյուղատնտեսական նշանակության 0.368հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գևորգ Սահակի Առաքելյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։