Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, հիմք ընդունելով Լուսառատ բնակավայրի վարչական ղեկավարի 15.09.2022թ-ի թիվ 93 գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Լուսառատ բնակավայրի մշակույթի տան առաջին հարկից թիվ 4 սենյակի 64,4 քմ տարածքը (հատակագծի համաձայն) պարի դասընթացներ կազմակերպելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել պարուսույց՝ Մարիամ Նվերի Մլհամյանին՝ 1(մեկ) տարի ժամկետով:
2. Սահմանված կարգով քաղաքացի՝ Մարիամ Նվերի Մլհամյանի հետ հետ կնքել տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր: |