Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Արարատի Մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 10-ի՝ «Սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» N 218 որոշման /այսուհետ՝ Որոշում/ 2-րդ կետը շարադրել հետևյալ` նոր խմբագրությամբ.
1.1. 2. Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայր Ա.Խանջյան փողոցի 8 հասցեում գտնվող, 03-041-0026-0016 ծածկագիրը կրող ինքնակամ կառուցված առևտրի սրահ՝ 25.34քմ, զուգարան՝ 2.8քմ և պարիսպ՝ 4.56քմ արտաքին մակերեսով շինությունները ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի, /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2022QJAL9K/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։