Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Հրաչիկ Սաֆարյանի կողմից լիազորված անձ Նարինե Աթոյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի՝ 03-004-0034-0007 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքին տրամադրել՝ Վեդի համայնք, Վեդի քաղաքային բնակավայր, Ա. Ավդալյան փողոց, 14 հողամաս հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011YQ2VKFS/:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Հրաչիկ Սաֆարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։