Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 36-րդ հոդվածով և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «Վեդու քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկը վերանվանել «Վեդի համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկ:
2. Հաստատել «Վեդի համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Վեդի քաղաքապետի 2004 թվականի հունվարի 7-ի որոշումը: |