Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունած համայնքներին» ծրագրի շրջանակներում դրամաշնորհային մրցույթում հաստատված ծրագրային հայտառաջարկի համապատասխան Վեդի համայնքի 2024թ. բյուջեից համաֆինանսավորումն ապահովելուն (10% չափով):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |