Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Սիսավան բնակավայրի՝ Այգեստան փողոցի 37 տան բնակիչ Վահան Գվիդոնի Զաքարյանին (ծնված՝ 07.10.1974թ., անձնագիր՝ AT 0317842, տրված՝ 29.11.2019թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, 03-084-0101-0021 կադաստրային ծածկագիրը կրող 0.62 հա գյուղատնտեսական նշանակության /պտղատու այգի/ հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 16.000 /տասնվեց հազար/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: