Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ՉԵՄՊԻՈՆ ԲԼՈՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Եվա Վիգենի Ստեփանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի Կ. Դեմիրճյան փողոց 4/5 հողամաս հասցեում գտնվող, 03-096-0169-0006 կադաստրային ծածկագիրը կրող, «ՉԵՄՊԻՈՆ ԲԼՈՔՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում պահեստ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «ՉԵՄՊԻՈՆ ԲԼՈՔՍ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Եվա Ստեփանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: