Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 97-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1408-Ն որոշման պահանջները՝ որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի՝ 03-095-0361-0070-ից կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից՝ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր առանձնացնել գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության 3.14416 հա մակերեսով արոտավայր և 6.45584 հա մակերեսով վարելահող՝ գործառնական նշանակության ընդհանուր 9.60000 հա մակերեսով հողամաս:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակմանը հաջորդող օրվանից։