Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 12-րդ կետի դրույթները, հաշվի առնելով համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, Վեդի համայնքի ղեկավարի կողմից համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու գործընթացն ապահովելու նպատակով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին՝ տեղական վճարների մասով կիրառել արտոնություններ՝ սույն որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին և համայնքի ավագանու կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։