Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով 2023 թվականի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով հրապարակվել է մրցույթ, սակայն գնման պահանջները փոփոխվելու, Այգավան բնակավայրի խմելու ջրագծի կառուցման առկա նախագծանախահաշվային փաստաթղթերում փոփոխություններ /վերահաշվարկ/ կատարելու անհրաժեշտությունից ելնելով, Վեդի համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի խմելու ջրագծի կառուցման առկա նախագծանախահաշվային փաստաթղթերում՝ հրապարակված տեխնիկական բնութագրում կատարել փոփոխություն՝ գնման պահանջը փոփոխելու նպատակով: |