Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 8
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՇՏԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 3.05927 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 44-րդ կետի ը) ենթակետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լեռնահատկացման թիվ ԼՎ-343 ակտը և «ՄԵԼԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վանուշ Լևոնի Խաչատրյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ 03-034-0171-0012 կադաստրային ծածկագրից /համաձայն ներկայացրած հատակագծի/ 3.05927 հա մակերեսով հողամասը՝ առանց մրցույթի, 8 /ութ/ տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման «ՄԵԼԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ընդերքօգտագործման նպատակով:

2. 3.05927 հա մակերեսով հողամասի համար սահմանել տարեկան վարձավճար 160000 /մեկ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner