Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ.
1. 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի լուսավորության համակարգի կառուցման աշխատանքների նպատակով երկարաձգել 12.10.2023թ. N 200 շինարարության թույլտվությունը:
2. Շինարարության թույլտվությունը երկարաձգել 6 /վեց/ ամիս ժամկետով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։