Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի1 19-րդ հոդվածի և 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. հունիսի 22-ի N822 որոշման, Վեդի համայնքի ավագանու 2022թ-ի նոյեմբերի 29-ի N195-Ա որոշման և հաշվի առնելով Գագիկ Սուրիկի Կիրակոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի բնակիչ Գագիկ Կիրակոսյանի սեփականության իրավունքով պատկանող, 03-004-0417-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0.44363հա նորատունկ խաղողի այգու անշարժ գույքի հարկի մասով 2023 թվականից մինչև 2025 թվականը տալ հարկային արտոնություն:
2. Արտոնության գումարի չափը սահմանել 26260 (քսանվեց հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամի չափով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: