Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածի 3-րդ մասի 3.2 կետով, ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության N 328-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2.2-րդ բաժնի 4-րդ կետով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «Վեդի համայնքի Ոսկետափի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և աշխատողների քանակը՝ համաձայն հավելվածի 1-ի:
2. Հաստատել «Վեդի համայնքի Նոր Կյանքի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և աշխատողների քանակը՝ համաձայն հավելվածի 2-ի:
3. Հաստատել «Վեդի համայնքի Արալեզի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և աշխատողների քանակը՝ համաձայն հավելվածի 3-ի:
4. Հաստատել «Վեդի համայնքի Լուսառատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և աշխատողների քանակը՝ համաձայն հավելվածի 4-ի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: |