Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մայիս Պարգևի Եփրեմյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 09-ի՝ «Մայիս Եփրեմյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքը ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին» N 1013-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. Որոշման 1-ին կետի «0.456 հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու և 0.093 հա պտղատու այգին փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու» բառերը փոխարինել «0.456 հա մակերեսով ցածրարժեք պտղատու այգի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու և 0.093 հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մայիս Պարգևի Եփրեմյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: