Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Հրաչ Սամվելի Գասպարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայր, Ա. Բարսեղյան փողոց, 31 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-004-0038-0026/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք Վեդի քաղաքային բնակավայր, Ա. Բարսեղյան փողոց, 31 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011BWB2BAC/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել հասցե՝ Վեդի համայնք, Վեդի քաղաքային բնակավայր, Ա. Բարսեղյան փողոց, 31/1 հողամաս /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03011Z4FA9JV/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Հրաչ Գասպարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։