Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 877-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 877-Ա

03-087-0013-0018 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի նոյեմբերի 2-ի՝ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով քաղաքացի Մինաս Մանուկի Հակոբյանի դիմումն այն մասին, որ Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի՝ 03-087-0013-0018 կադաստրային ծածկագիրը կրող հասարակական շինությունը /խանութ/ հանդիսանում է իր սեփականությունը /հիմք՝ սպառողական ընկերության լիազորված ժողովի 18.02.2003թ. թիվ 14/4 արձանագրությունից քաղվածք և շինության արժեքի վերաբերյալ վճարման թիվ 13.07.1998թ. 619, 04.05.1998թ. 371, 02.06.1998թ. թիվ 500, 06.07.1998թ. թիվ 605, 08.05.1998թ. թիվ 395 անդորրագրեր/, սակայն չեն պահպանվել շինության զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը՝ որոշում եմ․

1. Վերականգնել Մինաս Մանուկի Հակոբյանի՝ Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի, 03-087-0013-0018 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման  նշանակության  շինության /խանութ/ զբաղեցրած  0․00896հա հողամասի /սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն/ սեփականության իրավունքը:

2. Քաղաքացի Մինաս Մանուկի Հակոբյանին  պատկանող՝ Վանաշեն բնակավայրի 03-087-0013-0018 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման  նշանակության օբյեկտների շինության զբաղեցրած  0․00896հա հողամասի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքը ամբողջությամբ վճարելով ձեռք կբերի հողամասի նկատմամբ սեփականության իրավունք:

3. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է հանդիսանում օրենքով սահմանված հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:

4. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

5․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner