Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Սաֆարյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Սաֆարյանին տալ՝ Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 2/4 հասցեում գործող առևտրի օբյեկտում տեխնիկական հեղուկների վաճառքի իրականացման թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Սաֆարյանից որպես տեղական տուրք գանձել՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ՝ 2025 թվականի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է որոշման ընդունման մասին Հրաչիկ Սաֆարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: