Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի բ) կետով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 216 579 902.1 դրամ և ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 10 761 864.2 դրամ ուղղել 2023թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի մուտքեր:
2. 2023թ. համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդները վերաբաշխել՝
2.1. Հանգիստ, մշակույթ և կրոն ծախսային ծրագրի՝
ա/ 5112 հոդվածին - 47 000 000 ՀՀ դրամ.
բ/ 5113 հոդվածին - 75 000 000 ՀՀ դրամ.
2.2. Նախադպրոցական կրթություն ծախսային ծրագրի՝
5113 հոդվածին - 90.341.766 ՀՀ դրամ.
2.3. Աշխատանքի հետ կապված ընդհանուր բնույթի հարաբերություններ ծախսային ծրագրի 5129 հոդվածին՝ 15 000 000 ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|