Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2024 թ.

ՄԵՐՈՒԺԱՆ ԱՐՇԱՎԻՐԻ ՖԱՀՐԱԴՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Նոր ՈՒղի բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-073-0005-0004/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ շինությունների պահպանելը չեն խախտում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Մերուժան Արշավիրի Ֆահրադյանի /ծնված՝ 02.08.1960 թ./ դիմումը՝ որոշում եմ.

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր ՈՒղի բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-073-0005-0004/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված՝ 137,9 քմ բնակելի տունը և 1,4 քմ պարիսպ ճանաչել օրինական, ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչել քաղաքացիներ Մերուժան Արշավիրի Ֆահրադյանի /ծնված՝ 02.08.1960 թ./ , Արուսյակ Հրանտի Հարությունյանի /ծնված՝ 22.07.1972 թ./, Մելինե Մերուժանի Ֆահրադյանի /ծնված 26.05.1990թ./, Մերի Մերուժանի Ֆահրադյանի/ծնված 11.09.1991թ./ և Մհեր Մերուժանի Ֆահրադյանի /ծնված 17.06.1994թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023SKJNGV/:

3. ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմաված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը սահմանել բնակելի տան և նկուղի համար՝ 137,9x874=120525 ՀՀ դրամ, օժանդակ շինություն՝ 1,4x524,4=734 ՀՀ դրամ: Ընդամենը՝ 121259 ՀՀ դրամ:

4. Քաղաքացիներ Մերուժան Արշավիրի Ֆահրադյանի, Արուսյակ Հրանտի Հարությունյանի , Մելինե Մերուժանի Ֆահրադյանի, Մերի Մերուժանի Ֆահրադյանի և Մհեր Մերուժանի Ֆահրադյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը Վեդի համայնքի բյուջեի 900425005304 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:

6. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գեվորգ Պետիկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9bc6cfcc-2559-4d2e-9437-922c996fe83b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner