Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Ալբերտ Սարգսի Պողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայր, Լ. Շանթի փողոց, 15 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-076-0062-0001/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել՝ Վեդի համայնք Ոսկետափ բնակավայր, Լ. Շանթի փողոց, 15 բնակելի տուն / անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03142RCT4KT4/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Ոսկետափ բնակավայր, Նոյի փողոց, 5/4 հողամաս / անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03142QXC8QLC/:
գ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 3»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Ոսկետափ բնակավայր, Նոյի փողոց, 5/5 հողամաս / անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03142FAHTWYZ/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ալբերտ Պողոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։