Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին մրցույթային կարգով, վարձակալության իրավունքով տրամադրել՝ Վեդի քաղաքային բնակավայրի Թումանյան փողոց 5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող Գեղարվեստի դպրոցի առաջին հարկից թիվ 13 և 14 սենյակները /համաձայն հատակագծի/ տարածքը՝ 5 /հինգ/ տարի ժամկետով՝ մշակութային խմբակների գործունեություն իրականացնելու նպատակով:

2. Տարածքի վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ 180 000 /հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:

3. Յուրաքանչյուր քայլի չափը սահմանել՝ 9,000 /իննը հազար/ ՀՀ դրամ:

4. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ սահմանված կարգով կնքել տարածքի վարձակալության պայմանագիր:

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner