Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գևորգ Ղազարյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Գևորգ Ղազարյանին տալ՝ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի, Գործարանային փողոց 10 հասցեում գտնվող գործող օբյեկտում (մինչև 26քմ, ոչ հիմնական շինություն,) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Գևորգ Ղազարյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գևորգ Ղազարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: