Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի գրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Դաշտաքար բնակավայրի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող 03-034-0019-0003 կադաստրային ծածկագիրը կրող /սեփականության վկայական թիվ 25072019-03-0071/ մանկապարտեզի շարժական և անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ին՝ անորոշ ժամկետով:
2. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Դաշտաքար բնակավայրի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող 03-034-0019-0003 կադաստրային ծածկագիրը կրող /սեփականության վկայական թիվ 25072019-03-0071/ մանկապարտեզի շարժական և անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքով հատկացումը իրականացնել ընդունման-հանձնման ակտով:
3. Սահմանված կարգով «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի հետ կնքել տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |