Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրում գտնվող, 03-048-0014-0007 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունը /բնակելի տուն, ձեղնահարկ/ կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ կառույցների պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով սեփականատեր Հովհաննես Վարդանի Քալանթարյանի /ծնված՝ 29.03.1987թ./ դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրում գտնվող, 03-048-0014-0007 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 40.98 քմ բնակելի տան և 40.98քմ ձեղնահարկի նկատմամբ ճանաչել քաղաքացի Հովհաննես Վարդանի Քալանթարյանի սեփականության իրավունքը:
2. Ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023DTC5GZ/:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցնի օրինականացման գումարը սահմանել՝ 81.96x743=60896 ՀՀ դրամ:
4. Հովհաննես Վարդանի Քալանթարյանի կողմից՝ սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար նախատեսված գումարը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 304 հաշվեհամարին։ Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:
6․ Սույն որոշումից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։