Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Վանաշեն բնակավայրի՝ Կ. Ալոյան փողոցի 5 տան բնակիչ Նշան Ավետիսի Փամբուկյանին (ծնված՝ 10.05.1960թ., անձնագիր՝ AS 0490947, տրված՝ 11.01.2019թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, Վանաշեն բնակավայրում գտնվող, 03-087-0112-0006 կադաստրային ծածկագիրը կրող, 0,58 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ տրամադրել 10597 /տաս հազար հինգ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Ն. Փամբուկյանի սեփականության իրավունքով պատկանող, MERCEDES-BENZ մակնիշի, 77 QC 717 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 40050 /քառասուն հազար հիսուն/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |