Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 29-ի «Աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի առաջնություններում մրցանակային տեղ գրաված Վեդի համայնքի բնակիչ մարզիկներին պարգևատրելու մասին» N 76 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ կետով.
«2. Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղ գրաված մարզիկների մարզիչներին պարգևատրել.
«Աշխարհի առաջնություն.
1-ին տեղ – 300.000 ՀՀ դրամ.
2-րդ տեղ – 200.000 ՀՀ դրամ.
3-րդ տեղ – 100.000 ՀՀ դրամ:
Եվրոպայի առաջնություն.
1-ին տեղ – 200.000 ՀՀ դրամ.
2-րդ տեղ – 100.000 ՀՀ դրամ.
3-րդ տեղ – 50.000 ՀՀ դրամ»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: