Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Էլմիրա Լևանի Նալբանդյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի Կ. Հունանյան փողոց 51 հողամաս հասցեում գտնվող, 03-073-0014-0013 կադաստրային ծածկագիրը կրող, Էլմիրա Լևանի Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում մեկ հարկանի բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Էլմիրա Նալբանդյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: