Վեդի համայնքի ավագանու 29․06․2022 թվականի թիվ 69 որոշմամբ հաստատված կարգով ս/թ-ի հոկտեմբերի 25-ին ժամը 15։00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում՝ Վեդի համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին։
Հանրային լսման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման մասնակիցներին ներկայացվեցին համայնքի ավագանու որոշման նախագիծը, որոշման ընդունման հիմնավորումը և որոշման բաղկացուցիչ մաս կազմող Հավելվածներ 1, 2։
Հանրային լսումները իրականացվեցին հարց ու պատասխանի միջոցով:
Հանրային լսման վերաբերյալ կազմված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ստորև նշված փաստաթղթերում: