Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի «Գտնված երազ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի: 2. ՈՒժը կորցրած ճանաչել նախկին Դաշտաքար համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 18-ի N 6 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 1-ից: |