Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Մարատ Ամիրյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Մարատ Ամիրյանին տալ՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում, Վեդի համայնքի, Եղեգնավան բնակավայրի Ե. Չարենց փողոց 10/1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (մինչև՝ 26քմ, ոչ հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Մարատ Ամիրյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մարատ Ամիրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: