Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 3-րդ կետով և 97-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի թիվ 440-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0075-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր առանձնացնել 0.04677 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամաս և տրամադրել ք.Վեդի Արարատյան 64/15 հողամաս հասցեն, /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03999PGGQVKW/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։