Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 7
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ Վեդի համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին:

2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին մասնակցել Համայնքային ծառայություններ ուղղությամբ՝ սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագրով:

3. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Վեդի համայնքի 2025թ. բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը՝ 20%-ի չափով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner