Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 3-րդ կետով և 97-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1796-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1.ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի՝ 03-031-0102-0014-ից կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից՝ սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր առանձնացնել 0․71149հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։