Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Լուսառատ բնակավայրի՝ Չարենցի փողոցի 28 տան բնակիչ Գագիկ Վոլոդյայի Իգիթյանին (ծնված՝ 10.06.1957թ., անձնագիր՝ AR 0679791, տրված՝ 05.05.2018թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, 03-049-0014-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0.11 հա անշարժ գույքի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 34.892 /երեսունչորս հազար ութ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |