Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության, Արարատի մարզի, Վեդի համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականությունը հանդիսացող գազատարները «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին N 192-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ 1.2 , 1.3 և 1.6 կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
1.2 Նոր Ուղի բնակավայրի Կ. Հունանյան փողոցում (վկայական N 14102024-03-0047) առկա գազատարը՝ ընդհանուր երկարությունը 1499.5 գծմ - որից d=57 մմ 428.5 գծմ, d=76 մմ 14 գծմ, d=89 մմ 588 գծմ, d=108 մմ 444.5 գծմ, d=133 մմ 12.5 գծմ, d=159 մմ 12 գծմ
1.3 Արալեզ բնակավայրի Վ. Համբարձումյան փողոցում (վկայական N 14102024-03-0005) առկա գազատարը՝ ընդհանուր երկարությունը 778 գծմ - որից d=57 մմ 288 գծմ, d=76 մմ 233 գծմ, d=89 մմ 102 գծմ, d=108 մմ 120.5 գծմ, d=159 մմ 12.5 գծմ, d=57 մմ ս/գ 2 գծմ, d=63 մմ ս/գ 20 գծմ
1.6 Փոքր Վեդի բնակավայրի Հ. Թումանյան փողոցում (վկայական N 14112024-03-0085) առկա գազատարը՝ ընդհանուր երկարությունը 1005.5 գծմ - որից d=57 մմ 403.5 գծմ, d=76 մմ 378.5 գծմ, d=89 մմ 181.5 գծմ, d=159 մմ 42 գծմ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|