Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, այն որ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի սեփականություն հանդիսացող, 03-090-0014-0036 կադաստրային ծածկագիրը կրող, 0․00550 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 55 քմ մակերեսով ավտոտնակը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Ալֆրեդ Ռոբերտի Մելքոնյանի կողմից լիազորված անձի՝ Ռոբերտ Անդրանիկի Մելքոնյանի դիմումը՝ որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի սեփականություն հանդիսացող, 03-090-0014-0036 կադաստրային ծածկագիրը կրող, 0․00550 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 55 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցների և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023LUXAV5/։
3. ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել՝ հողամաս՝ 55x792=43560 ՀՀ դրամ, ավտոտնակ՝ 55x1028=56540 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 100100 ՀՀ դրամ: Նշված անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Ալֆրեդ Ռոբերտի Մելքոնյանին։
4. Սուրեն Բաբկենի Սաֆարյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների վաճառքի գինը՝ 56540 ՀՀ դրամը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900425005304 հաշվեհամարին, իսկ առանձնացված հողամասի վաճառքի գինը՝ 43560 ՀՀ դրամը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900425102143 հաշվեհամարին: Սահմանված կարգով և ժամկետում վաճառքի գինը չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից հրաժարվելու դեպքում այն տնօրինել 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ռոբերտ Անդրանիկի Մելքոնյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։