Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Համլետ Ղազարյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Համլետ Ղազարյանին տալ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Վեդի համայնքի Այգավան բնակավայրի, Հ.Սմբատյան փողոց 2 հասցեում գտնվող գործող օբյեկտում (մինչև 26քմ, հիմնական շինություն,) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Համլետ Ղազարյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 8.000 (ութը հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Համլետ Ղազարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: