Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Բորիկի Հովհաննիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի՝ 03-096-0050-0016 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքին տրամադրել՝ Վեդի համայնք, Փոքր Վեդի բնակավայր, Մ. Գորգիսյան փողոց, նրբանցք, 3 հողամաս հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03192URMGFVA/:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արթուր Հովհաննիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։