Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 662-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2023 թվականի N 662-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման 5-րդ բաժնի 29-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» 731-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով, որ Վեդի համայնքի  սեփականություն հանդիսացող Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0111-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող,  0.00235 հա բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը 23.5 քմ ընդհանուր մակերեսով շինություն   ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.  հիմք ընդունելով քաղ՝. Հրաչյա Յուրիկի Կիրակոսյանի  /ծնված 04.04․1986թ.նույնականացման քարտ 006101299 տրված 04.11.2017թ. 026-ի կողմից/ դիմումը, որոշում եմ.

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Վեդի քաղաքային բնակավայրի 03-004-0111-0001-ից կադաստրային ծածկագիրը կրող, 0.00235 հա բնակելի կառուցապատման հողամասում 23.5 քմ մակերեսով ինքնակամ կառուցված ավտոտնակի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք 2023FXTXAS/:

3. Օրինական ճանաչված 23,5 քմ մակերեսով ավտոտնակի և զբաղեցրած 0,00235 հա բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Ս.Կասյան փողոց 26/ ավտոտնակ հասցե:

4. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել հողամասի համար՝ 23,5 x1877.7=44126 դրամ, ավտոտնակ համար՝ 23,5x1422=33417 դրամ, ընդամենը 77543 դրամ: Նշված անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Հրաչյա Յուրիկի Կիրակոսյանին ։

5. Քաղ՝. Հրաչյա Յուրիկի Կիրակոսյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30 օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վաճառքի գինը ենթակա է մուծման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին: Սահմանված կարգով և ժամկետում վաճառքի գինը չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Փոփոխված
Կարգավիճակի հիմք՝25 մայիսի 2023 թվականի N 1152-Ա որոշմամբ․
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner