| 
|   |  
| Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 28-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով «ՕՐԴ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արարատի մարզի Կարմիրսարի կրաքարային մերգելների               /Կավակրաքարերի/ հանքավայրից օգտակար հանածոյի հանքարդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 13-ին հրավիրված հանրային քննարկման (1-ին լսում) արդյունքները՝           Վեդի համայնքի ավագանին որոշում է   |  1. «ՍԹՈՈՒՆԳՐԱՆԴ » ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Ավան 6-րդ փ. 2-րդ նրբ. տ. 19) կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Վեդիի ավազի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրից՝ օգտակար հանածոյի հանքարդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ նախատեսվող գործունեությանը տրամադրել նախնական համաձայնություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկմանը հաջորդող հինգերրորդ օրը |