Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայասանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ջուլիետա Դավթյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Ջուլիետա Դավթյանին՝ Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 61 հասցեում գտնվող տարածքում՝ 24.03.2025-06.04.2025թթ. (14 օր, 1քմ) իրականացնել բացօթյա առևտրի վաճառք:
2. Անհատ ձեռնարկատեր Ջուլիետա Դավթյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102309 հաշվեհամարին վճարել 4.900 (չորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ջուլիետա Դավթյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: