Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17 – ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Սամվել Մելիքսեթի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի՝ 03-093-0184-0027 ծածկագիրը կրող /վկայական 02052023-03-0059/ գյուղատնտեսական նշանակության 0.133 հա-ից՝ 0.073 հա ցածրարժեք կորիզավոր հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Սամվել Մելիքսեթի Հակոբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից :