Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Տափերական բնակավայրի Տիգրան Մեծ փողոց թիվ 18 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-093-0034-0017/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ շինությունների պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունքն, հաշվի առնելով սեփականատեր Արտակ Վահանի Պետրոսյանի /ծնված՝ 04․06․1984թ./ լիազորված անձ Թերեզա Պետրոսյանի /թիվ 8938/ դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի Տիգրան Մեծ փողոց թիվ 18 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 03-093-0034-0017/ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված՝ 747․28քմ անասնաշենքը, 3․12քմ պարիսպը, 8․80քմ ծածկը, 86․10քմ օժանդակ շինությունը ճանաչել օրինական, ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել քաղաքացի Արտակ Վահանի Պետրոսյանի սեփականության իրավունքը:
2. Ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 20232ZMVEE/:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումար սահմանել՝ անասնաշենք՝ 747․28x725․4=540627 ՀՀ դրամ, պարիսպ՝ 3․12x725․4=2264 ՀՀ դրամ, ծածկ՝ 8․80x725.4=6384 ՀՀ դրամ, օժանդակ շինություններ՝ 86․10x725․4=62457 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 611732 ՀՀ դրամ։
4. Արտակ Վահանի Պետրոսյանի կողմից՝ սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար նախատեսված գումարը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 304 հաշվեհամարին։ Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման: