Գարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին Նոր Կյանք գյուղում։
1994-2004 թվականներին սովորել է Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։
2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Դիվանագիտություն» բաժին։
2005-2007 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Զորացրվելուց հետո՝ 2007 թվականից, շարունակել է ուսումը։ Բակալավրիատն ավարտել է 2010 թվականին։
2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (CES)»-ում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ եվրոպագետի որակավորմամբ։
2015 թ. մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ ։
2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի համայնքապետ։
2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ։
2019 թ. հունիսից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ։
2021թ փետրվարից ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ ։
2022 թ հունվարի 5-ից Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
2022 թվականի մարտի 27-ի համամասնական կարգով անցկացված ընտրություններում գլխավորելով Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը ընտրվել է Վեդի համայնքի ղեկավար ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ ։
|