Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 0
 

Զեկ. ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2025 թվականի բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 3 842 000 000 դրամ:

2) ծախսերի գծով՝ 3 842 000 000 դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասը՝

1) եկամուտների գծով՝ 2 842 000 000 դրամ:

2) ծախսերի գծով՝ 2 842 000 000 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 569 000 000 դրամ:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2025 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝

1) մուտքերի գծով՝ 1 000 000 000 դրամ:

2) ծախսերի գծով՝ 1 000 000 000 դրամ:

4. Հաստատել հատված 1-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:

5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:

6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:

7. Հաստատել հատված 4-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը՝ համաձայն հավելված 4-ի:

8. Հաստատել հատված 5-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի:

9. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

10. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի մինչև 15%-ի չափով:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner