Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Ներսիկ Խաչիկի Քոսոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0278-0017 ծածկագիրը կրող /վկայական 12092023-03-0075/ գյուղատնտեսական նշանակության 0.1821հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
2. 03-096-0279-0017 ծածկագիրը կրող /վկայական 12092023-03-0078/ գյուղատնտեսական նշանակության 0.1885հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ներսիկ Խաչիկի Քոսոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։