Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Վարդան Սամվելի Կիրակոսյանի կողմից լիազորված անձ Հակոբ Աբրահամի Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի Կամոյի փողոց 12 բնակելի տուն հասցեում գտնվող, 03-093-0024-0004 կադաստրային ծածկագիրը կրող, Վարդան Սամվելի Կիրակոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում գոյություն ունեցող՝ բնակելի տուն, օժանդակ շինություն/լողավազան,պարիսպ վերակառուցելու/կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։