Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկն ու աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի զեկույցը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 162-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: